ՀԱՄԱՍ-ը դժգոհ է Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկից
Աշխարհ
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները վերանայել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման Իսրայելի ծրագիրը, սակայն դրանում անհրաժեշտ երաշխիքներ չեն գտել։ Այս մասին ապրիլի 15-ին հայտնել է խմբի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։
«Մենք վերանայել ենք հրադադարի մասին նոր առաջարկը, որը ներառում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման և իսրայելցի բանտարկյալների ազատման պահանջը, սակայն այն չի պարունակում իրական երաշխիքներ Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմի ավարտի և Գազայից թշնամու զորքերի վերջնական դուրսբերման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, շարժման ներկայացուցիչները կոնկրետ պատասխան չեն տվել՝ հակամարտության կարգավորման նման ծրագիրը մերժվում է, թե ոչ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)