Politico-ն բացահայտել է՝ ինչու են Ռուբիոն և Ուիթքոֆը այցելելու Փարիզ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնում են Փարիզ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև միջազգային հարցեր: Այս մասին հայտնում է Politico-ն։
Ըստ Politico-ի՝ ուշադրության կենտրոնում են Ուկրաինայի պատերազմը, Գազայի իրավիճակը, Իրանը և առևտրային հարաբերությունները։ Նախնական տվյալներով՝ Ուիթկոֆը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն բանակցություններ է վարելու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի հետ:
Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն նաև առևտրային լարվածության նվազեցման հնարավորությունը՝ սակագների վերաբերյալ Թրամփի վերջին հայտարարություններից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)