Վարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժողովուրդն այդպես ուզի. Վարդան Ղուկասյան
Քաղաքական
Ժամանակին էլ իմ մեքենաներն եմ օգտագործել։ Կլինեմ զրահապատ մեքենայով, մինչև որ 2007 թվականի սպանություններն ու սպանության փորձերը չբացահայտվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով ծառայողական մեքենաներից օգտվելու մասին հարցին։
Նա չբացառեց, որ 2026 թվականին կարող է առաջադրվել որպես վարչապետի թեկնածու․ «Եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, կանչեն ու ասեն՝ գտնում ենք, որ պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենք համաձայնություն տան և իմ կողքին կանգնեն՝ այո՛»։
Լրագրողի հարցին, թե էլի Կոմունիստական կուսակցության անունից, Ղուկասյանն արձագանքեց․ «Կապրենք, կտեսնենք»։
