Դաշնային խորհուրդը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Փաստաթղթում ասվում է, որ համաձայնագիրը ներառում է պաշտպանությունը, հակաահաբեկչությունը, էներգետիկան, ֆինանսական հարցերը, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները:
Համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքիանն ասել է, որ իր համոզմունքները մոտ են իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի համոզմունքների հետ։
