Ռադայի պատգամավորը հայտնել է՝ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ստացել
Աշխարհ
Գերագույն Ռադայի պատգամավորները ռազմական դրության երկարաձգման և համընդհանուր զորահավաքի քվեարկությունից առաջ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ստացել: Այս մասին հայտնել է պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը Telegram-ի իր ալիքում։
«Քվեարկության արդյունքներով ստուգումներ կիրականացվեն, բացասական արդյունքի դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ», - մեջբերել Է նա խորհրդարանականներին զանգվածաբար ուղարկված հաղորդագրությունների տեքստը:
Քվեարկության է դրվելու մայիսի 9-ից սկսած 90 օրով ռազմական դրության երկարաձգման և համընդհանուր զորահավաքի մասին հարցը:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար