Պենտագոնի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից ինֆորմացիայի արտահոսքի պատճառով․ Politico
ԱՄՆ
Պենտագոնի ևս մեկ աշխատակից աշխատանքից ազատվել է արտահոսքի հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Պենտագոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դարին Սելնիկը հետաքննության շրջանակներում դադարեցվել է աշխատանքից և հեռացվել շենքից»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ Politico-ի, արտահոսքի հետաքննությունը վերաբերում է Պանամայի ջրանցքի վերաբերյալ ԱՄՆ ռազմական ծրագրերին, Կարմիր ծովում երկրորդ ավիակիրի տեղակայմանը, միլիարդատեր գործարար Իլոն Մասկի այցին Պենտագոն և Ուկրաինայի հետ հետախուզության փոխանակման կասեցմանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)