Մոսկվան միշտ ընդունել է Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին. Ալեքսանդր Դուգին
ՔաղաքականՀայաստանի նոր իշխանությունները շարունակում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն այն պայմաններով, որոնք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք համաձայնեցված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:Այսպես է կարծում ռուս քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը:
Այս մասին տեղեկացնում է caucasus.artinews.ru կայքը:
Այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ որոնց, պետք է վերադարձվեր գրավված 5 իսկ հեռանկարում 7 Ադրբեջանական շրջաններ, քաղաքագետը շատ կարևոր է համարում «ԼՂ հակամարտության հարցը փակուղուց հանելու համար»:
Մեկնաբանելով իրավիճակը, որ ստեղծվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, Դուգինը հայտարարել է, որ երկրի նոր ղեկավարն ի սկզբանե, փաստացի, հրաժարվել է հետևել այդ պայմանավորվածություններին, սակայն այժմ, հարցին ավելի պրագմատիկորեն նայելու, գուցե նաև ավելի պատասխանատու մոտեցման շնորհիվ Փաշինյանը բանակցային գործընթացը շարունակում է նույն ուղղությամբ:
«Բանակցային շրջանում տեղի է ունեցել ընդհատում,առաջնահերթ այն պատճառով,որ Հայաստանում շատ ներքին խնդիրներ կան,սակայն չի կարելի ենթադրել,որ Ղարաբաղյան հարցը վերջնականապես դադարել է»,-ասել է Դուգինը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը ռուս քաղաքագետը հոռետեսորեն է ընդունում:
«ԱՄՆ-ն ընդհանրապես հետաքրքրված չէ Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ:Հակառակը լարվածության աճը նրանց ձեռնտու է հակաիրանական քաղաքականության համատեքստում:Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով կառուցողական երկխոսության վերականգնման համար կարևոր է այն երկրների մասնակցությունը, որոնց այս հակամարտությունն անմիջականորեն առնչվում է: Այդ երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը»,- ասել է քաղաքագետը:
Այսուհանդերձ, քաղաքագետը նշում է, որ Հայաստանն այժմ խիստ անկայուն քաղաքական վիճակում է, և եթե չլիներ իշխանափոխությունը, շատ կարևոր արդյունքներ կգրանցվեին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Նրա խոսքով` փաստացի, նախորդ փուլում համաձայնեցրել էին այս հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզը:
Այո Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը,բայց դա չի նշանակում,որ Երևանը կարող է փորձեր ձեռնարկել մոնիպուլյացնել Մոսկվայով: Չի կարելի Ռուսաստանի հետ գործընկերությունը օգտագործել Ադրբեջանի դեմ: Ռուսաստանը Հայաստանի ձեռքում երբեք գործիք չի դառնա Բաքվի հետ հակամարտության հարցում:
Հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել հակաադրբեջանական: Մոսկվան միշտ ընդունել է Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին:
Մենք Հայաստանի հետ դաշնակից ենք, սակայն այդ դաշինքն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սերտացումը ոչ մի կերպ կախված չէ Հայաստանի հետ հարաբերություններից»,-ասել է Դուգինը: