Սպանություն Տավուշի մարզում. Բերդի տներից մեկում հայտնաբերվել են մոր և որդու դիերը
ՀասարակությունՏավուշի մարզի Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր եւ որդու դիեր են հայտնաբերվել:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ դեկտեմբերի 23–ին ժամը 21։30–ից մինչեւ դեկտեմբերի 24–ը ժամը 10։30 ընկած ժամանակահատվածում Ուտիքի փողոցի տներից մեկում սուր կտրող–ծակող գործիքով սպանել են մոր եւ որդու։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։