Թագուհի Քամիլան առողջական լուրջ խնդիրներ ունի
ԱյլՄեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կնոջը՝ թագուհի Քամիլային, առողջական վիճակը հերթական անգամ թույլ չի տվել մասնակցել նախատեսված միջոցառմանը։ Այս մասին հայտնում է People-ը։
Քամիլան անսպասելիորեն բաց է թողել բարեգործական Royal Variety Performance ամենամյա ներկայացումը, որը ցուցադրվում է բրիտանական հեռուստատեսությամբ: Ներկայացման ժամանակ հավաքված միջոցները նվիրաբերվում են բարեգործական հիմնադրամին, ինչի պատճառով էլ թագավորական ընտանիքի անդամները միշտ ներկա են գտնվում դրան։
Թագուհու բացակայության մասին հայտնի է դարձել միջոցառման մեկնարկից ընդամենը չորս ժամ առաջ։ Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ բժիշկները կարծում են՝ նոյեմբերի սկզբին Քամիլային փոխանցված հիվանդությունը սպասվածից էլ լուրջ է, և նրան խորհուրդ են տալիս ավելի շատ հանգստանալ։
«Վերջերս թոքային վարակից հետո թագուհին շարունակում է որոշ հետվիրուսային ախտանիշներ ունենալ: Արդյունքում, Նորին Մեծությանը բժիշկները խորհուրդ են տվել առաջնահերթություն տալ բավականաչափ հանգստանալուն զբաղված շաբաթից հետո»,– հայտնել են Բուքինգհեմյան պալատից: