ՌԴ–ում բազմազավակ ընտանիքը որոշել է նորածին երեխային անվանակոչել «Օրեշնիկ» հրթիռի անունով
ԱյլՌԴ Թաթարստանում բազմազավակ ընտանիքը որոշել է նորածին երեխային անվանակոչել ռուսական «Օրեշնիկ» հրթիռի անունով։
Այս մասին Gazeta. ru-ի հետ զրույցում ասել է ընտանիքի հայրը՝ Վլադիմիր Սուխովը, որն անցյալ տարի դստերը անվանել է Ռոսսիյա-Սվյատոսիա-Սվյատորոսսիա։
Նշվում է, որ ծնողներն իրենց ավագ երեխային անվանել են Պրիրոդա (Բնություն):
Ընդհանուր առմամբ, ընտանիքն ունի 14 երեխա՝ ներառյալ նախկին ամուսնություններից։