Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ
ՀրապարակումներԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել Է ռազմական վերլուծաբան և ամերիկացի նախկին հետախույզ Սքոթ Ռիտերը:
«Կամալա Հարիսը մեկ տարվա ընթացքում մեզ ներքաշելու էր Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ։ Իսկ Ջոն պատրաստվում է դա անել մինչև 2025 թվականի հունվարի 20-ը», - գրել է նա։
Ըստ փորձագետի՝ ամերիկացի ժողովուրդն ընտրություններում ապացուցել է, որ դեմ է պատերազմին, սակայն Բայդենն անտեսում է մարդկանց կարծիքը՝ սրելով հակամարտությունն Ուկրաինայում:
«Նա կդառնա մեր մահվան պատճառը», — եզրափակել է Ռիտերը:
Ավելի վաղ New York Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտոնել է Ուկրաինայի կողմից հեռահար խոցման ամերիկյան հրթիռների օգտագործումը՝ Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար: