Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Քարոզվում է խաղաղություն-համակեցություն, զինվորը ո՞նց կողմնորոշվի` թշնամին ով է (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Գողության և այլ դեպքերի պատճառով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Նոր Նորքում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը Փարիզում են 

Արտագաղթի վտանգը՝ որպես սպառնալիք

Քաղաքական

«Մեզ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ասացին, որ վարչապետի դեմ դուրս գալ չեն կարող և որ մեր հարցերն ինքներս պետք է լուծենք»,- ԼՈՒՐԵՐ.com-ին այս մասին փոխանցեցին փողոցային մի շարք առևտրականներ, որոնց քաղաքապետարանն արգելել է ազատ վաճառք իրականացնել մայթերին: Նրանք պնդում են, որ մի քանի շաբաթ է՝ առևտուր չեն կարողանում անել, քանի որ քաղաքապետարանի և, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները ոստիկանության հետ միասին արգելել են որևէ բան վաճառել փողոցում, ինչը օրինական է:

Սակայն առևտրականներից՝ Արմինե Թարփոշյանը նշում է, որ ստվերային կապ կա քաղաքապետարանի, քաղաքապետարանի և որոշ առևտրականների միջև, որոնք մինչ օրս էլ շքամուտքերում մրգերով և ձկներով լի արկղերի առաջ ազատ վաճառք են իրականացնում. «Մենք ամեն օր զանգում ենք թե՛ քաղաքապետարան, և թե՛ թաղապետարան, սակայն մեզ վրա գոռում են ու ասում, որ իրենց գործն է, թե ովքեր վաճառք կիրականացնեն, ովքեր՝ ոչ, ասում են, որ իրենց անձնական խնդիրներին չխառնվենք: Քիչ առաջ էլ թաղապետարանի Ալիկի հետ էի խոսում, ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ցուցակ են ստացել, թե ում կարող են թույլ տալ ազատ վաճառք իրականացնել, մենք էդ թուղթն ենք պահանջում, որ տեսնենք՝ ովքեր են դրանց շարքում, ու մենք ինչի չկանք: Մեզ ասում են՝ գնացեք Սովետաշենի զիբիլանոցի մոտ կանգնեք-վաճառեք. ձեռք են առնում: Բայց ոնց հասկանում ենք՝ եթե էսպես շարունակվի՝ մենք սովածությունից Սովետաշենից ուտելիք ենք հայթայթելու: Մեզանից մի քանիսն արդեն խոսել են Ռուսատանում մեր բարեկամների հետ, առաջիկայում հնարավոր է՝ արտագաղթենք ընտանիքներով: Փաշինյանը բոլորիս խաբեց ու երկիրը լրիվ բռնապետություն սարքեց»,- ասում է Արմինե Թարփոշյանը: 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման բաժնի ավագ մասնագետ Էդուարդ Ամիրավյանի հետ, որը հերքեց առևտրականների կողմից արված հայտարարությունները. «Այդ ամենը սուտ է, չկա նման բան, մենք խնդրին հետևողական ենք լինում և տաղավարների հարցի կարգավորմամբ ենք զբաղվում»,-ասաց Ամիրավյանը և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ խոստանալով երեքշաբթի օրն ավելի մանրամասն խոսել թեմայի վերաբերյալ:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պատասխանատու Ալեքսան Արևշատյանի հետ՝ (Նույն ինքը՝ Ալիկ, ինչպես և նշել էինք վերևում,-խմբ.) պարզելու, թե ինչ ստվերային համագործակցության, ինչպես նաև Մարությանի կողմից ներկայացված ցուցակի մասին են ահազանգում փողոցային առևտրականները, Արևշատյանը «հերյուրանքներ» որակեց դրանք և նշեց, որ «24 ժամ պայքարում են փողոցային առևտրի դեմ՝ առանց բացառությունների»:

Անդրադառնալով վաճառականների այն պնդումներին, թե ծայրամասերում են միայն տաղավարներ տրամադրում, Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պատասխանատուն նկատեց. «Մենք զրուցել ենք Կենտրոնի շուկայի տնօրենի հետ, ընդհանուր համաձայնության ենք եկել, սակայն նրանք չեն ուզում տաղավարներում և շուկաներում առևտուր անել, նրանց համար ծառերի տակ ու մայթերին աշխատելն ավելի լավ է: Սակայն այդպես չի լինում ու ամեն տեղ էլ տաղավար չենք կարող տեղադրել, քանի որ պետք է մայթերի լայնությունը, տեղանքը, միջոցները համապատասխանեն տաղավարների չափանիշներին»:  Ալեքսան Արևշատյանը, իբրև իրենց գործին ապացույց, մեզ փոխանցեց լուսանկարներ, որտեղ, իր խոսքով, երևում է, թե ինչպես է առևտրականը սայլակով միրգը դրսում վաճառում, և թե ինչպես են նրանք կարճ ժամանակահատվածում տիկնոջը տարածքից հեռացնում՝ ազատելով փողոցը (լուսանկարները կարող եք տեսնել ստորև):

Մեր այն դիտարկմանը, թե անընդհատ հաղորդագրություններ են տարածում, թե իբրև ձկան՝ մասնավորապես՝ սիգի  փողոցային վաճառքը վերացվել է, սակայն ամեն օր դրանց վաճառքի ականատեսն ենք լինում կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում, Արևշատյանը շտապեց պատասխանել, որ ամենօրյա և արտաժամյա աշխատանքների միջոցով հնարավորինս կանխում են ձկնեղենի ապօրինի վաճառքը:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասըՀայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Քարոզվում է խաղաղություն-համակեցություն, զինվորը ո՞նց կողմնորոշվի` թշնամին ով է (տեսանյութ)«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանԳողության և այլ դեպքերի պատճառով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Նոր Նորքում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ)Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ ՄեսրոպյանինԳարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը Փարիզում են Ջուր չի լինիԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները Բեռնատարը վնասել է Շամբի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո«Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Զելենսկին Կիրկորովին, Լորակին և ևս 32 արտիստի զրկել է պետական ​​պարգևներիցՍուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Միշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին
Ամենադիտված