ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննադատել է ռուս խորհրդարանականներին Բաքվի հակահայկական երթին մասնակցելու համար
ՌուսաստանՌուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուս խորհրդարանականների մասնակցությունը Բաքվում տեղի ունեցած հակահայկական երթերին:
«Մենք վրդովված ենք ռուս խորհրդարանականների` Բաքվում անցկացված երթին մասնակցությունից: Երթն ակնհայտորեն կրել է հակահայկական բնույթ և օգտագործվել է տարածաշրջանում վստահության մթնոլորտի խաթարման համար:
Մեզ համար միանգամայն անհասկանալի են ռուս խորհրդարանականների պատճառները, որոնցով նրանք հանդես են գալիս Բաքվում և ի՞նչ «առաքելությամբ» են նրանք Բաքվում մասնակցում այդպիսի ակցիայի, որը պետության քարոզչամեքենայի մաս է:
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ մենք մտադիր չենք բարեկամական, անկեղծ ու դաշնակցային կամուրջները քանդել և հուսով ենք, որ մեր ռուս գործընկերները կտան համապատասխան գնահատական հակահայկական գործողություններին ռուս խորհրդարանականների մասնակցության վերաբերյալ»,-ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը: