Փաշինյանի կոշտ հանձնարարականը՝ Վանեցյանին (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօրվա՝ ապրիլի 4-ի կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, գազի թանկացման շուրջ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկություններին ու մեկնաբանություններին, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասաց. «Այո՛, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»: