ՈւԵՖԱ-ն Ադրբեջանից երաշխիքներ է պահանջել Մխիթարյանի անվտանգության վերաբերյալ
ՍպորտԱդրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Բաքու մեկնելու հետ կապված, որտեղ կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը «Արսենալ»-ի ու «Չելսի»-ի միջև: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը` հղում անելով ՈւԵՖԱ-ին:
ՈւԵՖԱ-ն ու «Արսենալ»-ը դիմել են Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիա, որպեսզի կառույցը հաստատի, որ հայ ֆուտբոլիստը խնդիր չի ունենա Արդբեջան մեկնելու հետ կապված, և որ կձեռնարկվեն անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները:
Նշվում է նաև, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո խաղերին մասնակցելու նպատակով ֆուտբոլիստների վիզա ստանալու համար ֆուտբոլային ասոցիացիաներին ու դեսպանատներին նամակով դիմելը ստանդարտ ընթացակարգ է:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Չելսի» դիմակայությունը կանալու է Բաքվում` մայիսի 29-ին: