Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
ՔաղաքականԿադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Այս մասին հայտնեցին Կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից:
Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը https://www.e-gov.am/gov-decrees/item/32802/, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։