Մոսկվան սպասում է Հնդկաստանի վարչապետ Մոդիին
Աշխարհ
Մոսկվան սպասում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին մայիսի 9-ի շքերթին. արդեն հրավեր է ուղարկվել, և այցը մշակվում է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն։
«Աշխատվում ենք, այս տարի Հնդկաստանի վարչապետը պետք է ներկա լինի, հրավեր ունի»,- ասել է նա։
Ավելի վաղ Բրազիլիան հաստատել էր նախագահ Լուլա դա Սիլվայի մայիսի 9-ին այցը Մոսկվա։
Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը նույնպես հայտարարել է, որ ծրագրում է մեկնել Մոսկվա՝ նշելու Հաղթանակի օրը։
