ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Հոդեյդայի ուղղությամբ
Աշխարհ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հութիների վերահսկողության տակ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Mansurah հեռուստաալիքը ։
Նշվում է, որ գնդակոծության տակ է հայտնվել բնակելի թաղամասը։ Հարձակումների հետևանքով կան զոհեր և տուժածներ, որոնց թիվը ճշտվում է:
