«Սեդրակին արգելված է տեսակցել հորը»․ պաշտպանը՝ Քոչարյանին տեսակցելու արգելքի մասին
ԻրավունքՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, չի թույլատրվում տեսակցել հորը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանին փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը:
«Սեդրակին արգելված է տեսակցությունը», - ասաց նա։
Թե ի՞նչ հիմքով է տեսակցությունն արգելվել՝ ի պատասխան Սահակյանն ասաց. «Իրենց հարցրեք»:
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։