Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են (տեսանյութ, լուսանկար)
Տեսանյութեր
Դերասանուհի Արփի Գաբրիելյանն ու երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը կարծես թե ամուսնացել են։ Մեր տեսադաշտում է հայտնվել լուսանկար, որտեղ վերջիններս եկեղեցում խորանի առջև պսակադրվում են։ Այս կադրը իրական կյանքից է, թե՞ սրանք պարզապես ֆիլմի նկարահանումներ են, կպարզվի ավելի ուշ։
Նշենք, որ բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 17-ին, Միհրանը բեմից ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանին։ Իրենց զուգերգից անմիջապես հետո նա շնորհավորեց սիրելիի ծննդյան տարեդարձը և մատանի նվիրեց նրան։
Զույգն առաջին անգամ հանրայնացրեց անձնական կապը, թեև արդեն մի քանի տարի է՝ միասին են։