Կուտոյանի մասին կլռեմ, իսկ Հայկ Հարությունյանը՝ ինքնասպան չի եղել. Հովիկ Աղազարյան
ՀասարակությունՔիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
ԼՈՒՐԵՐ.com- հարցին, թե, արդյոք, որքանով կարող են շաղկապվել վերջին ամիսներին նախկին պաշտոնյաների մահվան դեպքերն իրար հետ, և հնարավոր է՝ սա ահազանգ է իշխանություններին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանեց:
«Չեմ կարող ասել ահազանգ է, թե ոչ, բայց ոստիկանության գեներալ-գնդապետ, 2008-ին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հետ կապված՝ ունեմ արդեն իմ սուբյեկտիվ կարծիքը և կարող եմ ասել՝ նա ինքնասպան չի եղել: Այս դեպքի մասին էլ կասեմ կարծիքս՝ օրեր հետո, երբ իրավապահները կներկայացնեն դեպքի մանրամասները»:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2019թ-ի Սեպտեմբեր 24-ին Բջնիի իր առանձնատանը մահացած հայտնաբերված ոստիկանության գեներալ-գնդապետ, 2008-ին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնասպան է եղել: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: