ՌԴ Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցին
ԱշխարհՌուսաստանում COVID-19-ի դեմ առաջին դեղամիջոցը՝ «РФПИ»-ի և «ХимРар»-ի արտադրության «Avifavir-ը, ստացել է ՌԴ Առողջապահության նախարարության հավանությունը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով դեղերի պետական գրանցամատյանի տեղեկություններին:
«Դեղամիջոցի ապրանքային անվանումը «Ավիֆավիր» է: Միջազգային քիմիական անվանումը «Ֆավիպիրավիր» է», - ասվում է գրանցամատյանում: