Հենց հիմա ոստիկանները Արմնյուզում են. Լիկա Թումանյան
Բլոգոսֆերա«ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանն ահազանգում է.
«Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ՝ հեռուստատեսության դեմ վարույթ հարուցելու ծանուցմամբ։ Դիմակ չկրելու հարցն է առանցքում, հիմնավորումը՝ պարետի որոշումը։
Այնինչ, հեռուստատեսային ոլորտի կարգավորող մարմին ՀՌԱՀ-ից թե բանավոր, թե գրավոր հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է։
Ըստ ոստիկանների, նմանատիպ վարույթներ կան նաև այլ հեռուստատեսությունների նկատմամբ»։