Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս 

Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարար

Քաղաքական

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ։ Դրանում, մասնավորապես, ասված է․

«Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ,

Նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ:

Արդեն երրորդ տարին է, ինչ Ոստիկանությունը գործում է հայաստանյան անվտանգային դաշտի նոր դերակատարի՝ ժողովրդավարական կարևոր ինստիտուտ հանդիսացող Ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս հանգամանքը ոչ թե պարզապես կառավարման համակարգի հերթական փոփոխությունն է, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձին հանրային ծառայության մատուցման նոր ստանդարտի սահմանման նախապայման։

Մենք չենք էլ կարծել, որ այս ուղին դյուրին է լինելու, բայց ունեցել ենք անհրաժեշտ կամքը, վճռականությունն ու հետևողականությունը Ոստիկանության ինստիտուցիոնալ բարեփոխումների իրական առաջընթացն ապահովելու համար։

Ոստիկանության բարեփոխումների էական արդյունքների մասին բարձրաձայնում են ոչ միայն միջազգային հեղինակավոր փորձագիտական գնահատականները, մեր միջազգային գործընկերները, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք թե՛ սոցիալական հարցումների ժամանակ, թե՛ առօրյա շփումներում տալիս են իրենց գնահատականը՝ ոստիկանության հանդեպ վստահության մակարդակի բարձրացմամբ։ Սա է ամենակարևորը. փոփոխությունները հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար են, հենց նա պետք է զգա դրանց արդյունքը։

Գրանցված առաջընթացը Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, քաղաքացիական հասարակության ներգրավման, հանրության վստահության, ինչպես նաև բարեփոխումների իրականացման հարցում Ներքին գործերի նախարարության ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։

Ոստիկանության հենասյունային ուղղություններից երեքն արդեն ձևավորված են, իսկ չորրորդ ուղղությունը կձևավորվի արդեն այս տարի՝ ամբողջացնելով Ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները, որոնք միտված են ոստիկանական գործառույթի արդյունավետ իրականացմանը։

Արդյունքներին զուգահեռ՝ շարունակում ենք խնամքով գույքագրել բոլոր խնդիրներն ու հասցեագրել դրանք, քանի որ գիտակցում ենք, որ հանրությանը բարձր որակի ծառայությունը ամենօրյա կատարելագործման կարիք ունի։

Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին. սա է ոստիկանի առաքելությունը։ Այս կարևոր առաքելության իրականացման համար շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանական շարքում կանգնած յուրաքանչյուր ծառայողի, որ բարդ, պատասխանատու և մարտահրավերային այս ծառայության իրականացման ընթացքում չի կորցնում խիզախությունն ու ցանկացած վտանգի ժամանակ պաշտպանում է անհատին։

Մենք բոլորս հանձնառու ենք շարունակելու որդեգրած բարեփոխումները, ամրապնդելու մեր պետության և հանրության անվտանգությունը: 107-ամյա պատմության մեջ այդ նպատակի իրականացմանն իրենց անմնացորդ ծառայությունն են բերել հազարավոր ոստիկաններ: Հավերժ փառք ու խորին խոնարհում մեր երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների պայծառ հիշատակին:

Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորում եմ նաև մեր սիրելի վետերաններին, որոնք իրենց նպաստն են բերել համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործում:

Սիրելի՛ ծառայողներ, դուք եք ամենօրյա աշխատանքով ներկայացնում Ոստիկանությունը հանրությանը, ձեր աշխատանքով է գնահատվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Եղե’ք արժանի և հավատարիմ ձեր կոչմանը։

Արժանապատիվ ծառայություն եմ մաղթում բոլորիդ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը
Ամենադիտված