«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին
Քաղաքական
«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը», «Մեր քաղաքը» իրենց ցուցակից թեկնածու չառաջադրեցին, հայտարարեցին, որ քվեարկելու են ընդդիմադիր դաշտում առավելագույն քվե ստացած ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին:
«Մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը»,- հայտարարեցին խմբակցությունները։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցում։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը կոչ է արել գնալ արտահերթ ընտրությունների։
Հիշեցնենք նաև, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)