Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանին Twitter-ի իր էջում հայհոյախառը գրառում է արել՝ անդրադառնալով ռեպ աստղ Cardi B-ի` Հայաստանին աջակցելու, այնուհետեւ` իր գրառումից հետ կանգնելու արարքին:
«Cardi-ն աջակցեց Հայաստանին, հետո ներողություն խնդրեց, երբ դրա պատճառով հալածվեց հետեւորդների կողմից: Դա իմ լսած ամենահիմար ձայնագրութունն էր: Այսօր հանրահայտ մարդիկ ամեն ինչի համար ներողություն են խնդրում, անգամ` իրենց սեփական դրոշների համար կանգնելու»,- գրել է Բիլզերյանը՝ նշելով, որ հայտնիները «պետք է ավելի հաստ կաշի ունենան»: