Հակառակորդի ԱԹՍ-ից 7 տարեկան երեխա է վիրավորվել
ՀասարակությունՎարդենիս-Սոթք ճանապարհին Ադրբեջանի կողմից ուղարկված ԱԹՍ-ի խոցման հետևանքով 7 տարեկան տղա երեխա է վիրավորվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան 08։00-ի սահմաններում․ «Երեխան առավոտյան եղել է դաշտում, որտեղ էլ վիրավորվել է։ Ասկոլկեն մտել, թոքն է վնասել։ Երեխային սկզբում տեղափոխել էին Վարդենիսի հոսպիտալ, այնուհետև Երևան»,- նշեց համայնքի ղեկավարը:
Նա նշեց՝ որոշ ժամանակով Վարդենիս-Սոթք ճանապարհը փակ է եղել, սակայն բռնկված հրդեհը մարելուց հետո բացվել է։
Անդրադառնալով հակառակորդի կողմից իրենց տարածաշրջանը թիրախավորելուն՝ Ավետյանը նշեց, որ ամբողջ գիշեր ԱԹՍ-ներ են թռչել համայնքի վերևում, իսկ այժմ ծանր հրետանիով ակտիվ հարվածներ են հասցնում սահմանին։