Արագածոտնի մարզպետն այցելել է Ծաղկասար, զրուցել բնակիչների հետ
ՔաղաքականՄարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր այցելեց Թալին համայնքի ամենաբարձրադիր ու հեռավոր բնակավայրերից մեկը` Ծաղկասար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։
«2021 թվականից ի վեր ամեն տարի նոյեմբերի 27–ին մարզպետի` Ծաղկասար այցելությունն ավանդույթ է դարձել։
Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ մարզպետը ձնառատ բնակավայրում տնայցեր կատարեց և զրուցեց բնակիչների հետ, որոնք հիմնականում բարձրաձայնեցին սոցիալական բնույթի խնդիրների մասին, որոնց լուծումները մարզպետը ձեռնարկեց անմիջապես` հանձնարարականներ տալով ոլորտային պատասխանատուներին։
Մարզպետը նշեց, որ Ծաղկասարը գեղատեսիլ բնություն ունի, ձնառատ ու հեքիաթային է, ինչի շնորհիվ կարող է դառնալ տուրիստական հետաքրքրաշարժ կենտրոն։
Սերգեյ Մովսիսյանի խոսքով` աշխատասեր ծաղկասարցիները տուրիստներին կարող են առաջարկել իրենց պատրաստած անարատ գյուղմթերքը։ Հետաքրքիր գաղափարը բնակիչների կողմից ակտիվ քննարկումների ու հավանության արժանացավ։ Բնակիչները խոստացան մտածել այդ ուղղությամբ։
Նշենք, որ այս պահին բնակավայրում լուսավորություն է անցկացվում, իսկ նախորդ տարի հիմնանորոգվել է Ծաղկասար տանող ճանապարհը։ Այսինքն, ենթակառուցվածքների առումով ևս որպես տուրիստական ուղղություն բնակավայրը նպատակահարմար է։
Համայքնային այցերը շարունակական են»,– ասված է հաղորդագրության մեջ։