Եղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ը Սեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օր COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի «Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան Ավինյան Պատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվին Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Փոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղել Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր Գրիգորյան Օկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկից Բարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներին 

«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, կազմակերպված, պարտաճանաչ երեխա էր, որևէ մեկին նեղություն չէր պատճառի: Անսահման բարի էր, արդարամիտ: Իր համար արդարությունն առաջին տեղում էր թե՛ ընկերական շրջապատում, թե՛ տանը, թե՛ դրսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Ռուբենի մայրիկը:
 
Ռուբենը ծնվել է Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում: Այստեղ է անցել նրա մանկությունը, այստեղ է նաև դպրոց հաճախել: Սովորել է նաև Բերդի արվեստի դպրոցում, որն էլ ավարտել է կարմիր վկայականով: «Արվեստի դպրոցում դասավանդում էի, ինքն էլ սովորում էր, բոլորի պես պատրաստվում էր քննություններին, երբեք չէր օգտվում այն հանգամանքից, որ իր մայրն էի»: Տիկին Անուշն ասում է՝ որդին 14 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ: «Տան ավագի, տղամարդու պատասխանատվությունն իր ձեռքը վերցրեց, փոխվեց, կարծես հինգ տարով մեծացավ: Հայրիկի ցանկությունն էր, որ Ռուբենը բժիշկ դառնար: Ընդունվեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Երբ ինչ-որ հաջողության էր հասնում, ինձ միշտ հարցնում էր. «Մա՛մ, ի՞նչ ես կարծում, պապան գոհ կլինե՞ր»:
 
Շատ մեծ սեր ուներ քաղաքագիտության, քաղաքականության նկատմամբ: Իրեն ասում էի՝ ատամնաբուժությունն ուր, քաղաքականությունն ուր: Ասում էր. «Մա՛մ, հիվանդներին կընդունեմ, կբուժեմ, իսկ ընթացքում քաղաքականությունից կխոսեմ»: 13 տարեկանում գրքույկներում նշումներ էր անում, իսկ հետո տալիս ինձ կարդալու: Կետ առ կետ նշել է, թե ինչպես էր զարգացնելու իր հայրենիքը, ընտրել երկրի ղեկավար, որը պետք է օժտված լիներ կարևորագույն հատկանիշներով, նշել է, թե որ երկրների հետ պետք է հարաբերություններ հաստատեր և այդպես շարունակ: 17 կետ է առանձնացրել, թե ինչ պետք է աներ: Փոքրուց շատ հայրենասեր էր: Մյուս երեխաները մուլտֆիլմեր էին դիտում, իսկ նա դպրոցական տարիներին «Աշխարհի հայերը» հաղորդաշարն էր դիտում, որը պատմում էր նշանավոր հայերի մասին: Դիտում էր նաև հաղորդումներ հերոսների մասին: Վազգեն Սարգսյանի կյանքն էր ուսումնասիրում, առաջնորդվում Նժդեհի գաղափարներով:
 
Պահանջկոտ չէր, որ այս կամ այն բանը գնեի իր համար, բայց խնդրում էր իր համար գրքեր գնել թագավորների, Նժդեհի և նշանավոր այլ մարդկանց մասին: Երբ վերջին անգամ արձակուրդ եկավ, իր փոքրիկ գրքույկը թողեց տանը: Հարցրեցի՝ չե՞ս տանում քեզ հետ, արձագանքեց, որ շուտով զորացրվելու է, թող իրերը տանը մնան: Այդ գրքույկներում ամբողջը թագավորների էսքիզներն են: Ծառայության ընթացքում էլ իր ազատ ժամանակը լցնում էր ընթերցանությամբ, օտար լեզուներ էր ուսումնասիրում»: 2019 թ.-ի հունվարի 30-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Մայրիկի խոսքով, երբեք չի տրտնջացել որևէ հարցում, ամեն ինչ արել է, որ նա չանհանգստանա իր համար:
 
«Երբ գնում էի իր մոտ, ասում էր՝ ինչո՞ւ ես եկել: «Որովհետև կարոտում եմ քեզ», արձագանքում էր՝ դիմացի: Վերջին անգամ իր մոտ համավարակի տարածումից առաջ ենք գնացել: Երբ իրեն ասում էի, որ կարոտել եմ, պատասխանում էր՝ բան չմնաց, մի տարի: Վերջին անգամ արձակուրդ էր եկել, իր համազգեստը կարգի բերեցի, արդուկեցի, նայում էի դրան ու մի այլ տեսակի հպարտություն էի զգում»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 24-ին զանգահարեց, զրուցեցինք, հետո ասաց. «Մամ, կարո՞ղ ես քարտիս գումար ուղարկել, մի քիչ քաղցր վերցնեմ, 10 օրով պետք է գնանք զորավարժությունների, հեռախոսս չեմ տանելու. որ չզանգահարեմ, չանհանգստանաս»: Շատ հետո սկսեցի վերլուծել մեր ավելի վաղ զրույցները: Օգոստոսին, երբ զրուցում էինք, ասում էր. «Մա՛մ, մարդկանց չվստահես, քո իմացած աշխարհը չի»:
 
Ու մեր առջև նաև կարծես պահանջներ էր դնում՝ պետք է իրեն նկարների տեսքով իմ ստեղծագործությունները ցույց տայի, քույրիկին ուղղորդում էր, որ անգլերեն սովորի: Այդ օրն էլ զրույցի ժամանակ ասացի, թե ինչ ենք նկարում, ինքն էլ ոգևորվեց, բայց ձայնի մեջ տխրություն կար: Երբ անարդարության էր հանդիպում, նեղսրտում էր, դա անմիջապես նկատելի էր դառնում իր ձայնից, բայց այդ օրն ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ կարգին է: Հետո սկսվեց պատերազմը: Ուխտ էի արել, որ մինչև Ռուբենիս զորացրվելը պետք է հասցնեմ նկարել Արցախի բոլոր այն եկեղեցիները, որոնք այցելել էի: Սեպտեմբերի 27-ի առավոտյան յոթ անց կես էր, Շուշիի եկեղեցին էի նկարում: Մի պահ դադարեցրի, որոշեցի լրահոսը թերթել: Պատերազմի լուրը տեսա: Ռուբենի հետ օրեր շարունակ կապ չկար: Հետո լսեցինք, որ Ռուբը վիրավոր է, ու իրեն չեն գտնում: Սկսեցինք նրան փնտրել, ասացին, որ Ռուբեն Պողոսյան անունով զինվոր կա հիվանդանոցում: Երևանի մի հիվանդանոցում Ռուբեն Պողոսյան անունով տղային գտանք, բայց մեր Ռուբը չէր:
 
Հիվանդանոցից դուրս եկա, զանգահարեց ինձ: Դա սեպտեմբերի 30-ն էր: Պարզվեց, որ ամսի 27-ին ոտքի վիրավորում է ստացել: Իրեն հիվանդանոց չեն տարել, վիրակապել են, ու շարունակել է մարտը: Ինքը թուլակազմ չէր, բացի դա, իր ընկերներին չի թողել»: Ռուբենը հրետանու նշանառու էր: Պատերազմի օրերին օգնել է հաշվարկի հրամանատարին ու անձնակազմին: Հրաշալի տիրապետել է իր մասնագիտական գիտելիքներին։ Նրա հմուտ նշանառության շնորհիվ հաշվարկը կարողացել է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ հակառակորդին պատճառել զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստ։ Ռուբենն ու Ցորի տղաները եղել են թեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արա լեռ: Հոկտեմբերի 10-ին է եղել Ռուբենի վերջին զանգը: «Երեք անգամ զանգահարել է, խոսել իմ ու քրոջ հետ: Այնքան ուրախ էր խոսում, ձայնը՝ հանգիստ, որ մեզ թվում էր՝ ապահով տեղում են: Անընդհատ ասում էր՝ մա՛մ, գիտես, որ ձեզ չեմ թողնի, մտքովդ նման բան չանցնի: Երեկոյան էլ զրուցեցինք, ասաց՝ վաղը կզանգեմ, բայց հոկտեմբերի 10-ն էր Ռուբենի վերջին զանգի օրը»: Իսկ հետո սկսվում է մղձավանջը՝ ծնողները սկսում են փնտրել իրենց զավակներին:
 
Տիկին Անուշի խոսքով, այդ ընթացքում այնքան սուտ լուրեր են ստացել, որ իբր Ռուբենը ողջ է, ուրիշի միջոցով իբր մայրիկին լուր է ուղարկում, որ իր հետ ամեն ինչ կարգին է: «Բայց տղաներն արդեն զոհվել էին»: Ռուբենը զոհվել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող բնակավայրում: Պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին Ռուբենի և նրա տասն ընկերների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: Նրանց հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ցորի տղաների պատմության հետքերով քրեական գործ է հարուցվել, ընթացող դատական նիստերին մասնակցում են նաև տղաների ծնողները: Նրանք վստահ են, և այդ մասին փաստում են նաև դատական նիստերի ժամանակ հնչած փաստերը, որ իրենց որդիներին դավաճանել են, ուստի մեղավորները պետք է պատասխան տան: «Աստծուն խնդրում էի, որ տղաս հանկարծ գերի չլինի, խնդրում էի՝ եթե մահացած է, նրան մահացած չպիտի տեսնեմ, չեմ դիմանա:
 
Փնտրում էի իրեն, Աստվածաշունչ կարդում, Հովսեփի պատմությունը վերլուծում: Մեկ տարի երկու ամիս նա եկավ իմ երազներին, ասում էր՝ մա՛մ, չհավատաս, ողջ եմ, գալու եմ: Այդ ընթացքում ուխտագնացությունների էի մասնակցում, Աստծուն խնդրում՝ եթե երեխաս մահացած է, թող թշնամու հողում չմնա»: Ապրելու ուժի մասին: «Պարտավոր եմ ապրել հանուն աղջկաս: Ռուբենս չէր սիրում ինձ խեղճացած տեսնել: Հայրիկի մահվանից հետո միշտ ասում էր՝ մամ, քեզ կոտրված ու խեղճացած չտեսնեմ: Հետո էլ աղջիկս սկսեց նույնն ասել՝ մամ, կոտրվելու իրավունք չունես, Ռուբը քեզանից ի՞նչ էր պահանջում: Օրեր են լինում, որ հուսահատվում եմ, «ընկնում» անկողին: Այդ գիշեր Ռուբիս տեսնում եմ երազումս: Կամ էլ քրոջ երազին կայցելի, կասի՝ մամայից նեղացա: Հիմա Ռուբիս եմ նկարում ու մտածում՝ Աստված իմ, ինչ ծանր է, որ փորձում եմ իմ ձեռքերով որդուս «ստեղծել» կտավի վրա»:
 
Հ. Գ. - Ռուբեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ըՍեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օրCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԻրանը բացատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումները«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան ԱվինյանՈւիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է ԼեհաստանըՊատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվինԵրևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իՓոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղելՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարՌուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանինWSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումըՀովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր ԳրիգորյանՕկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկիցԲարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներինԵրևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվումԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներինԼուսինը ոչ մեկին չի պատկանում, այն բոլորինն է․ կանադացի պրոֆեսորը՝ ԹրամփինՈ՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները․ Տեր ՄանուկԱվինյան․ Երևանում օդի վատթարացումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններովՂազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո գործ ունենք տեսանելիությունը վերացնելու հետՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԳևորգ Պապոյանը մեկնել է ԴուբայԹուրքիան սպասում է Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսմանը Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»Թրամփը կողմ է Նյու Մեքսիկո նահանգը Նոր Ամերիկա վերանվանելու գաղափարին ՆԳՆ-ում խոշոր քննարկում՝ Կառավարության ծրագրի կատարման շուրջՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿԵղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու. ՍուրենյանԹրամփը հայտարարել է, որ Լուսինը պատկանում է Միացյալ Նահանգներին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՓողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավԿիմ Չեն Ընը դստեր հետ զննել է Ռազմածովային ուժերի նոր նավը Կոռուպցիայի մասին բարձրաձայնած ՃՈ տեսուչին տուգանել և ազատել են աշխատանքիցՊարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկելՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել էԱվինյանը՝ Երևանում 3 կարևորագույն ճանապարհների կառուցման մեկնարկի մասինՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԽոշոր ավտովթար՝ Երևանում․ 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան ԱբրահամյանԱվինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունենԱրփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը»Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի»Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենքՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայումԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Ամենադիտված