Թրամփը 80-ամյա գեներալին Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց է նշանակել
ԱշխարհԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման հարցով իր հատուկ ներկայացուցչի թեկնածու է առաջադրել։ Նա պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգն է։ Այս մասին Նա հայտարարել է չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, իր Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է DW-ն։
«Ես շատ ուրախ եմ առաջադրել Քիթ Քելլոգին՝ որպես նախագահի օգնական և Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց: Քիթն ունեցել է նշանավոր ռազմական և գործարար կարիերա, այդ թվում՝ ծառայելով ազգային անվտանգության խիստ զգայուն պաշտոններում իմ առաջին վարչակազմում: Նա եղել է ինձ հետ հենց սկզբից!» - գրել է Դոնալդ Թրամփը։
«Ութսունամյա Քելլոգը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից, բայց երբ հանրապետականները մեծամասնություն են ապահովում Կոնգրեսի վերին պալատում, Թրամփի ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա»,-գրում է պարբերականը։