Ադրբեջանցիներն ինձ տվել են Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. 168.am
Հասարակություն«Կենտրոնական Ասիայում այս պահին բնակվում է 8 էթնիկ ադրբեջանցի՝ հայախոս, ովքեր ունեն հայկական անձնագրեր: Այդ 8-ից 3-ն այս պահին բնակվում են Ղազախստանի Ալմաթա քաղաքում, իսկ 5 հոգի՝ Ղրղըզստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:
Նա պատմեց, որ հոկտեմբերի կեսերին իր էթնիկ չեչեն ընկերների հետ գտնվել են մի վայրում, որտեղ եղել են նաև այդ չեչենների ադրբեջանցի ընկերները.
«Իրենք տեղյակ չէին, որ ես հայ եմ, մտածում էին, որ ես էլ եմ չեչեն, և, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նաև էյֆորիայի մեջ էին, քանի որ այդ ժամանակ իրենց համար պարզ էր, որ հաղթում են, սկսեցին ինձ պատմել, որ ունեն հայկական անձնագրեր, որ վաղուց արդեն պատերազմը կանխորոշված է եղել: Ես չեմ հավատացել, որ իրենք ունեն հայկական անձնագրեր, այդ անձին, որ դա ասել է, խնդրել եմ ցույց տալ իր հայկական անձնագիրը, և նա ինձ ցույց տվեց: Ես տեսա, որ հայկական տվյալներ են նշված, հայկական անձնագիր է, չեմ կարծում, թե կեղծ էր: Դրանից հետո հարցրի՝ որտեղի՞ց ձեզ մոտ այս անձնագիրը, նա ինձ ասաց, որ իրենք ունեն շատ մեծ հնարավորություններ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես՝ 2018թ., այսպես կոչված, հեղափոխությունից, բայց իրականում պետական հեղաշրջումից հետո, և բավականին մեծ ազդեցություն ունեն Հայաստանում, հատկապես՝ բարձրաստիճան քաղաքական որոշ գործիչներ, ովքեր որոշ տվյալներ են հանձնում ադրբեջանական կողմին: Ես հարցրի՝ ո՞նց եք ստանում այդ անձնագրերը, նա պատասխանեց, որ այս հարցում իրենց օգնում է ՀՀ ԱԱԾ տնօրեն ոմն Քյարամովը:
Նա ասաց, որ հայերի համար Քյարամյան է, իսկ իրենց համար Քյարամով է: Այդ դեպքից հետո, երբ նա այդ ամենն ասաց, ես կատակով ասացի՝ լավ, ստացվում է, որ ես եթե դիմեմ ձեզ, դուք նաև ի՞նձ կարող եք հայկական անձնագիր տրամադրել: Նա պատասխանեց, որ դա զուտ գումարի հարց է, միանշանակ, մենք կարող ենք դա անել, և դա կտևի երկու-երեք շաբաթ: Դրանից հետո ես, իհարկե, նորից չհավատացի, որ նման բան հնարավոր է, և ասացի՝ այդ դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր անձին կարող եք տրամադրել հայկական անձնագի՞ր, նա պատասխանեց, որ ոչ միայն անձնագիր, նաև՝ այլ փաստաթղթեր, որոնք կեղծ չեն, այդ փաստաթղթերն իրական են, նրանք Հայաստանից են ստանում: Ես ասացի՝ շատ լավ, ես պատրաստ եմ ձեզ որոշ գումար տրամադրել, որ դուք ինձ տաք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը, եթե կարող եք յուրաքանչյուր անձնագիր ստանալ, դե, ձեզ տեսնեմ, սպասում եմ՝ երբ դա ինձ կտաք: Իհարկե, ես հույս չունեի, որ որևէ անձնագիր են ինձ տալու, որովհետև կարծում էի, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ուղղակի մեծ-մեծ խոսում էր այդ ադրբեջանցին, իսկ իր անձնագիրը երևի ինչ-որ տեղից գտել է»:
Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ խոսակցությունը տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 20-ին կամ 21-ին. «Լավ չեմ հիշում կոնկրետ օրը: Դրանից հետո նոյեմբերի 5-ին, երբ դեռ պատերազմն ընթացքի մեջ էր, ինձ իմ չեչեն ընկերները, որոնց միջոցով կապվել էի ադրբեջանցիների հետ (իհարկե, ընկերներս էլ ադրբեջանցիներին չէին ասում, որ ես հայ եմ), ինձ տեսանյութ տրամադրեցին, որտեղ ադրբեջանցիները ցույց են տալիս վարչապետի դիվանագիտական անձնագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում․