Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ)
Հասարակություն«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը։
Մարտի 1-ին Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն, որից հետո «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանին շնորհվեց «Աշոտ Երկաթ» ոսկե շքանշան։
Այս ավանդույթը նոր չէ։ Այն սկիզբ է առել Արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի եւ զրահատեխնիկայի վրա։
Այս կրծքանշանը, որը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 2012 թվականին Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվել է` որպես «Հայոց բանակի պահապան Խաչ»։ Այն Աշոտ Երկաթ թագավորի խաչի կրկնօրինակն է, որը համարվում է պատմական սրբություն։