Դատախազությունը դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկել է Քրեական ոստիկանություն
ԻրավունքԴատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ, ԲԴԽ-ն դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկել է դատախազություն: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դատավոր Մհեր Պետրոսյանը նամակ է գրել, որ ինքը անհանգստացած է, որ կարող է իր նկատմամբ ճնշում գործադրվի ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործի հետ կապված:
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: