Արտակ Թովմասյանը ծաղիկներ է խոնարհել «Վերածնունդ» հուշահամալիրի առջև
Հասարակություն![Արտակ Թովմասյանը ծաղիկներ է խոնարհել «Վերածնունդ» հուշահամալիրի առջև](/timthumb.php?src=disc/28-05-21/51d5dccf6ffafbf60dd7f207824706e8.jpg&w=780)
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն այսօր` մայիսի 28-ին, ծաղիկներ է խոնարհել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշահամալիրի առջև, ապա նաև` Դրոյի գերեզմանի և մեր անմահ հերոսների շիրիմներին: Այս մասին տեղեկանում ենք Թովմասյանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր ծաղիկներ խոնարհեցի Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշահամալիրի առջև, ապա նաև` Դրոյի գերեզմանի և մեր անմահ հերոսների շիրիմներին:
Թող Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի և մեր բոլոր հաղթանակների փառավոր պատմությունը նոր սխրանքներ կերտելու հավատ, ուժ և կամք տա մեր ժողովրդին։
Միասին մենք կարող ենք»- գրել է նա։
![](banners/armflix.jpg)