ՌԴ ՊՆ-ն հերքում է Բաքվի հայտարարությունը, թե Արցախում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
ԱրցախԼեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել առաջադրանքներ Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը շփման գծի ողջ երկայնքով », - ասվում է հաղորդագրության մեջ:
Երեքշաբթի օրը Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Աղդամի շրջանի ճանապարհների բարելավման աշխատանքներին մասնակցող ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել հայկական կողմից հրետակոծության արդյունքում: Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության` հուլիսի 6-ին, ժամը 17: 50-ի սահմաններում, հայկական կողմը կրակ է բացել Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ: