Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը
Բլոգոսֆերա«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Հանրայինով ամանորյա ուղերձի չհեռարձակմանը․
«Սատանայական (թշնամական) իշխանությունը փորձում է ջնջել բոլոր ավանդույթները, վախենում է Ամանորին Հ1 եթերում, տարեվերջին հնչի Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտություններն ու բռնել է ուրացման ճանապարհը...
Ցավալի է, որ թշնամական իշխանության կամակատարներն են դառնում նաեւ Հանրայինի բարձրաստիճան պաշտոնյաները: Մի օր պայմանական «գնդակահարության պատի» տակ արդարացումները չեն ընդունվելու... նրանք ուրացող են»,- գրել է Մանուկյանը: