Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
ՀասարակությունԱրարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։
Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, որի արդյունքները որոշիչ են եղել հաղթանակի համար։ Մրցութային երեք օրերը բաղկացած են եղել տեսական և գործնական փուլերից։ Քոլեջի մասնակիցներն այդ ընթացքում ցուցաբերել են իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները՝ հաղթահարելով տրված առաջադրանքները։
Մրցույթի արդյունքում Արարատի պետական քոլեջի թիմը գրավել է 3-րդ պատվավոր տեղը «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունից։