Այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել. Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
ՔաղաքականԱվինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը լրատվամիջոցներից մեկի հարցերին ի պատասխան:
«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցրել։ Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել, ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում: Իրականում Երևանի քաղաքապետարանը իր որևէ քաղաքականություն մշակելիս բոլորի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում՝ և՛ երեխաների, և՛ տարեցների, և՛ աղքատների, և՛ հարուստների, և՛ միջին խավի, և՛ մեր վերաբերմունքը երևանցիների նկատմամբ հավասարապես հոգատար է բոլոր մարդկանց մասով, չկա այդտեղ տարանջատում»,-ասում է նա:
Ավինյանը նշում է, որ դեղին մամուլի հրապարակումները որոշակի ազդեցություն է թողնում նաև իր ընտանիքի վրա, իր հայրն էլ քաղաքականությամբ չի զբացղվում և դյուրին է տրվում պրովոկացիաներին:
«Ես գիտեմ, որ իմ հայրն այդպես չի մտածում, ես գիտեմ, որ այն դաստիարակությունը, որը ինքը ինձ է տվել, իր այս խոսացածի մասին չէր և շատ ցավում եմ տեղի ունեցածի համար»,- ասել է նա՝ նշելով, որ քաղաքապետարանը աշխատում է երևանցիների հարմարավետության համար: