Բարսելոնայի ղեկավարությունը փնտրում է լուծումներ՝ անկումային շրջանը հաղթահարելու համար
Սպորտ«Բարսելոնան» ձմեռային դադարը սկսեց Մադրիդի «Ատլետիկոյից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո։ Ընդհանուր առմամբ, թիմի արդյունքները վերջին շրջանում վատթարացել են, և ակումբի ղեկավարությունը որոշել է քննարկել ստեղծված իրավիճակը։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, մարզական տնօրեն Դեկուն, գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը և թիմի մի քանի ավագներ հանդիպել են «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո՝ քննարկելու անկման պատճառները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական, տակտիկական և հոգեբանական վիճակները։ Նպատակն էր բացահայտել խնդիրները, հատկապես հաշվի առնելով, որ ակումբը չի կարող ակտիվորեն գործել հունվարյան տրանսֆերային շուկայում։
Ավելին՝ Armsport