Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան 

Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում․ ինչ է կատարվում Վերին Շորժա և Կութ գյուղերում

Հասարակություն

Երեկ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Գեղարքունիքի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղեր ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը, ակտիվություն է ցուցաբերում։ Այս թեմայով ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Վերին Շորժա և Կութ համայնքի ղեկավարներին․ երկուսն էլ նշեցին՝ ադրբեջանցիների դիրքերում ակտիվություն են նկատել․

«Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում, մեքենաներով մեծ քանակությամբ փայտ են կուտակում, հավանաբար, ձմռանն են պատրաստվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ 

Վերջինս այն կարծիքին է, որ եթե ադրբեջանցիները եկել են հայկական տարածք, ապա սպասել, որ այնտեղից կհեռանան, աբսուրդ է․ «Կարծո՞ւմ էիք՝ եկել էին, այստեղ նստեին ու գնային, նախատեսել են այդտեղ էլ մնալ, հետ գնալու մտադրություն, ամենևին, չունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև ադրբեջանցիները բավականին մոտ են բնակչությանը, այնուամենայնիվ, բնակչությունը արդեն հարմարվել է ստեղծված իրավիճակին․ «Այն ժամանակ, երբ տեսնում էին ադրբեջանցիներին, զարմանում էին, հիմա արդեն ամեն առավոտ տեսնում են, սովորել են»։

Անդրադառնալով հայկական դիրքերի ոչ կահավորված լինելուն՝ Արտյոմ Երանոսյանը նշեց, որ մեր կողմը անընդհատ աշխատանքներ է իրականացնում դրանց բարելավման ուղղությամբ․ «Ամբողջ մեր սահմաններին ընթանում են ճանապարհի հարթեցման աշխատանքներ, որ մեքենաները հեշտությամբ  գնան ու գան դիրքերը։ Սկզբում վրաններում էին տղաները, հիմա հերթով տնակներ են ավելացնում»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը։

Նա նաև վերհիշեց ադրբեջանցիների կողմից դիտավորյալ կրակի օջախներ ստեղծելը։ Ըստ Արտյոմ Երանոսյանի՝ դրա նպատակը այն էր՝ հայկական կողմը չտեսնի, թե ադրբեջանցիները ինչ են անում իրենց դիրքերում, քանի որ սարի լանջերը, երբ հրդեհից Սևանում էին, իրենց շարժը այդքան էլ նկատելի չէր լինում։

Մեր այն հարցին, թե արդյոք այլևս մտավախություն չունեն, որ ադրբեջանցի զինվորները կարող են նորից առաջանալ, բարելավելով իրենց դիրքերը, համայնքի ղեկավարն ասաց․ «Առաջ ո՞ւր գան էլ, հենց մեր գյուղի բերանին կանգնած են։ Մենք, եթե թողնենք, իջնենք մեր դիրքերից, միանշանակ, առաջ կգան, բայց ամուր կանգնած ենք մեր տեղում»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը՝ ընդգծելով, որ գյուղի սահմաններին խաղաղապահ չունեն, դրանք  զինվորականներն են հսկում, բայց հենց կարիքը լինի, գյուղի տղամարդիկ պատրաստ են դիրքեր բարձրանալու։

Զրուցեցինք նաև Կութ գյուղի համայնքի ղեկավարի Սիմա Չիտչյանի հետ, որն ասաց ադրբեջանցիների դիրքերում շարժ միշտ էլ եղել է․ «Չեմ կարող ասել՝ ճանապարհ են սարքում, թե ձմռանը նախապատրաստվում։ Միայն տեսանելի է, որ տեխնիկաներ են հակառակորդի դիրքերում»,- նշեց նա։

Վերջինս թեև պնդում է, որ հասարակությունը այնքան էլ հարմարված չէ ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ, արտագաղթ չկա գյուղում․ մարդիկ հույսով սպասում են մի լավ լուրի։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից պարբերաբար հնչող կրակոցներին՝ Սիմա Չիտչյանն ասաց, որ դեպի գյուղը կրակոցներ հիմնականում չեն լինում, լինելու դեպքում էլ՝ տանից լսելի չեն․ «Եթե դրսում եղար, կլսես դրանց ձայները։ Գիշերվա ժամերին են սկսում կրակոցները 00։00-01։00-ի կողմերը։ Լինում է, որ ես չեմ լսում դրանց ձայները, ու մեկ էլ հաջորդ օրը գյուղացիները ասում են՝ լսեցի՞ք գիշերը նորից կրակում էին»,- եզրափակեց Կութ համայնքի ղեկավարը։

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը
Ամենադիտված