Ադրբեջանցիները առևանգե՞լ են Տեղ համայնքի հովվին և ոչխարներին
ՀասարակությունՔիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ մոտ մեկ ժամ առաջ Սյունիքի մարզի Տեղ համայնքից ադրբեջանցի զինծառայողները առևանգել են գյուղի հովվին և ոչխարները։
Տեղեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, որը առաջարկեց համբերել. «Հլը, սպասեք էլի, ժողովուրդ ջան»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, համայնքի ղեկավարը երկմտելով պատասխանեց՝ ոչ:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է, պարզապես, ինքը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում գյուղում, պաստասխանեց. «Ամեն ինչից էլ տեղյակ եմ»:
Զվարթ Պետրոսյան