Կառավարությունը վճռական է տրամադրված եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. Փաշինյան Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարար «Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ Հովհաննիսյան Սպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ) 

«Եզդի զինվորին չեն պարտադրել սանհանգույցը մաքրել». ծառայակիցը մանրամասներ է պատմում

Հասարակություն

Շարքային զինծառայող Վլե Ֆերոյանը, որը բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, մեկ օր անց անհետացել է Կապանի N զորամասից։ 18-ամյա շարքային զինծառայողի տատը՝ Ռոզա Ֆերոյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, ինչի պատճառով սպաները ծեծել են նրան։

«Ամսի 1-ին երեխուն սկսել են նեղացնել։ Ստիպել են, որ սանհանգույցը մաքրի, ավելը ձեռքն են տվել, ասել են, թե դու եզդի ես, պետք է դա անես։ Իր հետ եղել է նաեւ մեկ այլ եզդի, նույն վերաբերմունքը նաեւ նրա նկատմամբ է եղել, ծեծել են։ Նույնիսկ չեն թողել ճաշարան մտնեն, հաց ուտեն, էդ ցրտին դրսում են մնացել»,- պատմեց Ռոզա Ֆելոյանը եւ հավելեց, որ թոռն անհետացել է զորամասից փետրվարի 1-ի երեկոյան եւ այդ մասին իմացել են մյուս եզդի ծառայողից։

Զորամասից, սակայն, մեծ հետ զրույցում հերքեցին Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։

Մեր խմբագրություն զանգած նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմեց, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը եւ չի մաքրել իր ննջարանը։

«Վլե Ֆերոյանը հրաժարվել է թե՛ կրել զինվորական հագուստ, թե՛ մաքրություն կատարել իր ննջարանում։ Վլեին չի պարտադրվել սանհանգույց մաքրել, այլ ասվել է՝ միայն ննջարանը մաքրիր։ Մեր զորամասում զինվորները սանհանգույց չեն մաքրում։ Նրան չեն ծեծել, ես հերքում եմ նաեւ այն տեղեկությունը, թե իբր Վլեին եւ մյուս եզդի զինծառայողին չեն թույլատրել հաց ուտել։ Մինչեւ բուն տարաձայնությունները, չթույլատրված ժամին զորամաս է այցելել Վլեի եղբայրը եւ ասել նրան՝ արա այնպես, ինչպես դու ես ուզում, իսկ հետո կապիտան Արմեն Ավագյանին են հանդիպել Վլեի այլ հարազատները եւ խնդրել, որ նա թույլատրի Վլեին քնել այդ ննջարանում, չնայած նրան, որ կապիտանն ասել էր՝ պետք է մաքրություն անի, որ այդտեղ քնի, ասել է՝ հաջորդ օրը մենք կգանք, իր հետ կխոսենք, ինքը կլինի բոլորի նման։ Հենց այդ նույն օրը կապիտան Ավագյանը զորքին շարել է եւ ասել՝ եթե դուք համաձայն եք, որ այս զինվորը ինտեգրվի ձեր շարքերը տեղի ունեցածից հետո, մեկ քայլ առաջ եկեք, բոլորը բացի Վլեից, մեկ քայլ առաջ են եկել։

Նրանց միջեւ տարաձայնություն է սկսվել, բայց ծեծ չի եղել։ Վլեն անհարգալից է խոսել հրամանատարի հետ։ Ինչ վերաբերում է մյուս եզդի զինծառայողին, ապա նա նույնպես սկզբում չէր ենթարկվել կապիտան Ավագյանին, բայց նրա հետ զրույցից հետո ինտեգրվել է մեր շարքերը։ Երեկոյան արդեն Վլեն պատի վրայով փախուստի է դիմել զորամասից, այդ ժամանակ գլխից ընկել է գլխարկը, հենց այդտեղից ենք ենթադրում, որ այդ հատվածից է փախուստի դիմել։ Նրան ոչ ոք չի տեսել, որովհետեւ այդ ժամին մյուս ծառայողները լոգարանում են եղել։ Մինչեւ այս պահը Վլեից որեւէ տեղեկություն չունենք»։

Նշենք, որ մինչեւ այս պահը Պաշտպանության նախարարությունը այս թեմայի առնչությամբ հաղորդագրություն չի տարածել։ Նախարարության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ավելի վաղ հայտնել էր, որ կատարվածի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կառավարությունը վճռական է տրամադրված եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. Փաշինյան Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարար«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու չառաջադրեցինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ ՀովհաննիսյանՍպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ)ՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ հերթական նիստՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանՎերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ»-ում հարաբերական անդորր է«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է«Ժողովուրդ». Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն ՍիմոնյանHermes-ը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ շրջանցելով Louis Vuitton-ին Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփը կայցելի՞ ՈւկրաինաՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԹրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ ՏունՈւկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկելCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Փարիզը մտադիր է 3 մլրդ եվրոյով ավելացնել պաշտպանական բյուջենԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային ՄԱԿ-ում մեկնաբանել են Ուկրաինայում ռուսախոսների ձերբակալությունըՀայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է սեփական սոցցանցը ստեղծելԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՍամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ԱՄՆ փոխնախագահը կոտրել է ֆուտբոլային թիմի չեմպիոնական գավաթըՌաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Թրամփը կարծում է, որ գնդակը Չինաստանի դաշտում էԱրցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը
Ամենադիտված