Սոնա Եսայանը «շոկի է ենթարկել» ամուսնուն և հետևորդներին (տեսանյութ)
ԺամանցՍոնա Եսայանը Գրիգին իսկական շոկի է ենթարկել։ Պարուհին ժամեր առաջ ինստագրամյան էջում հրապարակում էր արել, որում ինքն ու ամուսինը՝ Գրիգ Գեւորգյանը, փորձում էին պայթեցնել փուչիկը, որով, սովորաբար, ապագա ծնողները պարզում են իրենց երեխայի սեռը։
Սոնան հայտնել էր, որ միայն երեկոյան կբացահայտի, թե ինչի մասին է խոսքը։ Պարուհու հրապարակումը շատերին շփոթմունքի մեջ էր գցել․ ոմանք կարծել էին, որ ամուսնական զույգը սպասում է իր առաջնեկին։ Ինստագրամյան նոր հոլովակից պարզ է դառնում, որ Գրիգը եւս, տեսնելով փուչիկը, կարծել է, թե Սոնան իրեն հայտնելու է ընտանեկան համալրման մասին՝ բացահայտելով իրենց փոքրիկի սեռը, սակայն իրականում պարուհին այդկերպ, պարզապես, նշել է իր՝ Señorita Danza տեսահոկովակի՝ 1 միլիոնից ավել դիտումների քանակը։