Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Քոչարյան (տեսանյութ)

Ես նախագահ եմ եղել 10 տարի։ Այդ 10 տարվա ընթացքում դուք երբևիցե լսե՞լ եք որևէ լկտի հայտարարություն Ադրբեջանի կողմից, ինչ-որ քայլեր, որոնք կարող էին կասկած առաջացնել նաև մեր հանրության մոտ, որ մենք պաշտպանված չէին։ Այդպիսի բան եղե՞լ է։ Ինձ մոտ այդ մտահոգությունն ընդհանրապես չկար։ «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այն հիմնական գործոնը կամ գործոնները, որոնք թույլ չտվեցին ՀՀ 4 ղեկավարներին կերտել այնպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին, և 2020 թվականի աղետը չէր լինի՝ ամրագրելով 1994 թ․ մայիսի 12-ի արդյունքը։

«Մենք մեր բանակի որակական հատկանիշներով մի գլուխ բարձր էինք Ադրբեջանից։ Մի տեղ ինչ-որ մի անզգույշ բան էին անում, կրկնակի պատասխանը տալիս ենք։ Այդպես չէ, որ մենք չենք ստեղծել այդ երկիրը։ Մենք ստեղծել ենք, և ասեմ նաև, ինձանից հետո ևս հատկապես անվտանգային հարցերի վրա ուշադրությունը մեծ էր, բայց ես Ձեզ մոտավորապես բացատրեցի։ Ռուսերեն ասում են «ломать, не строить»․ Մի բան դու կարող ես կառուցել երկար տարիներ, բայց կարող ես 1-2 տարում քանդել։ Նույնը շինարարությունը, երբ որ հին շենք են քանդում, ընդամենը մի ծանր գունդ են կապում, 2 անգամ խփում են, շենքը փլվում է։ Քանդելը միշտ հեշտ է։ Բանակի ցիկլում դու 2 տարի բանակով չզբաղվես, դու էլ բանակ չունես, կամ բանակ ունես կիսով չափ, մի կեսի կեսով չափ։ Դրա համար ձևակերպման հետ ես համաձայն չեմ։ Ի՞նչ է ասում վարչապետը վերջերս։ Ասում էր՝ խաղաղությունը մեր անվտանգության գործիքը խաղաղությունն է, բառացիորեն։ Խաղաղությունը անվտանգության պրոդուկտ է, ո՞նց կարող է գործիք լինել։ Դու անվտանգության հարցերը լուծում ես այդ պրոդուկտը ստանալու համար։ Երբ որ ասում է՝ խաղաղությունը գործիք է, ուրեմն, այդ մարդիկ չեն հասկանում ֆունդամենտալ հարցեր։ Հիմա Դուք երբեք չեք գնա, չէ՞, բժիշկի մոտ, որը բան չի հասկանում։ Հիմա ամբողջ ժողովրդով ընտրել եք, նստել եք մի ավտոբուս, որի վարորդը քշել չգիտի։ Ո՛չ քշել գիտի, ո՛չ ուղղությունը գիտի, ո՛չ տորմուզի տեղը գիտի, ո՛չ էլ մյուսի տեղը գիտի։ Նստած գնում եք, ուռա ենք անում։ Ես շատ եմ ուզում, և ինձ համար հետևյալ բանաձևը կասեի՝ ունենալ տենց ռոմանտիկ ժողովուրդ և շատ պրագմատիկ ղեկավար։ Ինձ թվում է, դա ամենից լավ բան կլինի՝ պրագմատիկ ղեկավար և ռոմանտիկ ժողովուրդ, որովհետև այդ ռոմանտիզմը բոլոր ազգերին է պետք։ Բայց երբ որ ղեկավարը պրագմատիզմի դաշտից դուրս է գալիս և ռոմանտիկ է դառնում, այդ ռոմանտիկ ժողովրդի գլխին փորձանք է դառնում»,- ասել է Քոչարյանը:

Որպես օրինակ, Քոչարյանը նշել է Ուկրաինան. անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական, հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիրն ավիրել. «Ուկրաինան ընդամենը կարող էր նեյտրալ երկրի ստատուսով օգտվել և՛ Եվրոպայից, և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Ռուսաստանից։ Ասեցին՝ չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտե՛ք։ Ի՞նչ ստացավ։ Դու ուղղակի արհամարհեցիր քո հարևան, հսկայական հզոր երկրի անվտանգային շահերը։ Մի երկիր, որը կարող այսօր ամենահետաքրքիր, բարգավաճող երկրներից մեկը լիներ։ Որ մարդ իր տեղում չի հայտնվում, մարդը փորձանք է։ Վատ բժիշկը, վատ վիրաբույժը իր սեփական մեծ գերեզմանոցն ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարն ինքն իր համար նորմալ է, բայց պրոբլեմ է մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը որ եղավ, չպետք է լիներ։

Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Այո՛, բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան, Ադրբեջանի թիկունքում սենց ամբողջ բոյով կանգնի, և վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզվում է՝ բոլորը մեղավոր են։ Պարզվում է, հանձնել են Ալմաթիի հռչակագրով, 91 թ․-ին։ Մի քիչ երկար ստացվեց, որովհետև ֆունդամենտալ հարց է։ Վերջերս ՄԱԿ-ում քվեարկություն է եղել, հակառուսական մի բանաձև էր։ Միացյալ Նահանգները քվեարկել է դեմ, Հայաստանը՝ կողմ։ Լավ, դուք հո հիմա՞ր չեք։ Ի՞նչ եք ուզում։ Ձեր առևտրի 60 %-ը այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրամիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22- 24 % էր։ Հիմա 6-7 % է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60 %։ Դուք չեք հասկանո՞ւմ, որ նման քայլով կարող եք այնպիսի պրոբլեմներ ունենալ, որ տակից դուրս չեք գալու։ Լավ, դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ, բայց ամբողջ գյուղատնտեսությունդ ի՞նչ է անելու, ժողովուրդը ի՞նչ է անելու, ու այդ չափի անպատասխանատու լինելը շշմեցնում է ինձ, անկեղծ ասած»։

Քոչարյանը նշել է նաեւ, որ չի կարծում հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքները նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ. «Ես սա եմ տեսնում, բայց անվտանգության գոտի դժվար է պատկերացնել և իրատեսական չէ։ Հիմա կարելի է այդ հարցը դնել, բայց իրատեսական պատկերը, իմ կարծիքով, դա որոշակի անվտանգային երաշխիքներն են։ Երաշխիքներ նշանակում է նաև որոշակի ներկայություն։ Այդ ներկայությունը ինչքան մեծ, այնքան լավ, և սա, ուղղակի, բանակցային գործընթացից է կախված, թե՝ դու ինչի ես հասնում։

Առաջինը՝ դու էդ նպատակը դնում ես, թե՞ չէ։ Հայաստանի Հանրապետությունը այդ նպատակը չի դնում։ Հայաստանն ի՞նչ է արել։ Դուք պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած, 2000 հոգի, անվտանգություն են ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, մինչև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ ընդունում եմ Ադրբեջանի կազմում։ Ռուսները չեն բանակցում, տեղյակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ եք, դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Այդպես չի լինում միջազգային հարաբերություններում։ Ըստ էության, իրենք դրանով Ռուսաստանի, որպես միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ադրբեջանը, գնացե՛ք իրար հետ բանակցեք։ Ճիշտ չի՞ լինի միջազգային հարաբերություններում։ Սա ուղղակի չի լինում։ Ու, ըստ էության, իրենք, ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ, էդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ գնացեք իրար հետ բանակցեք։ Ադրբեջանն ասում է՝ բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջև։ Կարո՞ղ է, Ղարաբաղը հիմա դուք եք ներկայացնում։ Բայց հիմա Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջում են, ասում՝ ինչու սա չես արել, նա չես արել։ Այդ կարգի սխալները, ուղղակի, այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին են տալիս»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված