Ավտոբուսի վարորդը հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող աղջկան. ահազանգ (տեսանյութ)
Տեսանյութեր
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հաղորդում հանցագործության մասին:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 49 համարի ավտոբուսի վարորդը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող երիտասարդ աղջկան:
Հորդորում եմ ոստիկանությանը և ավագանու գործընկերներիս քայլեր ձեռնարկել»:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն իր հերթին դեպքի հետ կապված գրել է. «Քիչ առաջ խոսեցի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ՝ երեկ 49 երթուղում տեղի ունեցած անընդունելի միջադեպի հետ կապված։ Ըստ տնօրենի, վարորդը նախկինում երբեք նման պահվածք չի դրսևորել և կատարվածի պատճառով աշխատանքից կազատվի։ Խնդրել եմ հարցի վերջնական լուծումից հետո տեղեկացնել հանրությանը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ