Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

ՄԻԵԴ դատավոր դառնալու պայմանը՝ ՍԴ որոշումը. ինչպես Վահե Գրիգորյանը հարթեց իր ճանապարհը Ստրասբուրգի համար և Ստրասբուրգում․ 168.am

Քաղաքական

168.am–ը գրում է․

Ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ շուրջ 4 տարի քննելուց, մի քանի անգամ քննությունն ընդհատելուց ու կրկին վերսկսելուց հետո Սահմանադրական դատարանը (ՍԴ) վերջապես հրապարակեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշումը:

Ըստ այդ որոշման՝

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։

2. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։

3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:

Հետո, իհարկե, մասնագետները պետք է արձանագրեին, որ մի քանի տարի քննվող գործեր կան, որոնց քննության ժամանակ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ չի կարելի մարդու գույքի բռնագանձման գործընթաց սկսել՝ ուսումնասիրությունը սկսելով «մանկապարտեզի» տարիներից, և բացի դրանից՝ չի կարելի շուստրիություն անել՝ համապատասխան թիրախների վերաբերյալ քրեական վարույթ սկսելով՝ բացառապես ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործընթաց սկսելու համար՝ շատ լավ իմանալով, որ հարուցված քրեական վարույթը՝ առանց որի այդ գործընթացի մեկնարկն անհնարին կլիներ, կարճվելու է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Ու թեև դեռ բռնագանձված գույքեր չկան, կան մի քանի հաշտության համաձայնություններ ընդամենը, սակայն դա չի նշանակում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) այս թեմայով դիմումների տարափ չի լինելու ու Հայաստանի և առաջիկա շուրջ 10 տարում ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության վրա ֆինանսական, իսկ ՀՀ-ն ներկայացնող դատավորի վրա՝ բարոյական և ոչ միայն, ծանր բեռ չի դրվելու:

Գործով զեկուցողն, ի դեպ, ՄԻԵԴ-ում ՀՀ-ից նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն է, ով երեկ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին՝ մեկնաբանելով ՍԴ վերջին որոշումը, ըստ էության՝ իր վերջին որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում:

Կարճ հարցազրույցի միակ բովանդակային մասը, թերևս, այն էր, որ անձի՝ պետական պաշտոնը ստանձնելուց առաջ ունեցած գույքը ենթակա է ուսումնասիրության՝ նրա գույքային դրությունը մինչև պաշտոնը ստանձնելու պահը հասկանալու համար, սակայն բռնագանձման ենթակա չէ:

Վահե Գրիգորյանը փորձում էր հիմնավորել, թե առանձնապես լուրջ բան չի կատարվել, բայց այն, որ ՍԴ-ի որոշումը նոր իրողություն է ստեղծել այս վարույթների մասով, հասկանում են բոլորը, այդ թվում՝ արդարադատության նախարար, նախկինում գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գծով տեղակալ Սրբուհի Գալյանը, ով այսօր հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակները շատ չեն սահմանափակվի:

Գալյանը վստահեցրել է, որ ՍԴ որոշման պատշաճ մեկնաբանման դեպքում ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակները չեն նեղանա։

«Եթե Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանվի այնպես, ինչպես կա, ես կարծում եմ՝ շրջանակների սահմանափակվածություն չի լինելու»,- ընդգծել է Գալյանը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ անհրաժեշտ կլինի վերանայել արդեն իսկ ներկայացված հայցադիմումները։

«Միանշանակ կարիք առաջանալու է, որպեսզի հայցադիմումները վերանայվեն, տեղի ունենա վերահաշվարկ, որպեսզի դրանք ավելի ճշգրիտ լինեն»,- նշել է արդարադատության նախարար Գալյանը։

Այն, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, իշխանության վերաբերյալ իրենց խիստ լոյալ դիրքորոշմամբ հանդերձ, խնդիրներ էին տեսել այս օրենքի հետ կապված, ակնհայտ է, բայց ոչ բավարար, որ ՍԴ-ն՝ Վահե Գրիգորյան զեկուցողով հանդերձ, նման որոշում կայացներ:

Շան գլուխը թաղված է, թերևս, Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ մեկնելու մեջ:

Ըստ էության 2023թ. օգոստոսին արդեն այս գործով կարող էր որոշում կայացվել՝ բոլոր հարցուպատասխանների հնարավոր երկարաձգումները հաշվի առնելով, բայց վարույթը որևէ կերպ չի վերսկսվում, և միայն Վահե Գրիգորյանի՝ շատ առեղծվածային ու ոչ միանշանակ կերպով ՄԻԵԴ դատավոր ընտրվելուց հետո վերջինս վերսկսում է գործի քննությունը ու 2 շաբաթում կայացնում որոշում՝ ուղիղ ՄԻԵԴ գնալուց անմիջապես առաջ:

Կարո՞ղ է լեգիտիմ կասկած լինել առնվազն առ այն, որ վերջինս ՄԻԵԴ-ից ցուցում է  ունեցել ոչ միայն գործն ավարտին հասցնելու, այլև դրանում ՄԻԵԴ-ի Մեծ պալատի «Յորդանովն՝ ընդդեմ Բուլղարիայի» որոշման ուղիղ հիշատակության ու դրա բովանդակության հաշվի առնման վերաբերյալ, որն, ի դեպ, անտեսվել է մեր դատարաններում, և որը, ի դեպ, հիշատակված է ՍԴ որոշման մեջ:

Մի ուշագրավ հանգամանք ևս:

Հարցազրույցի ընթացքում Վահե Գրիգորյանը, պատասխանելով հարցին՝ ո՞ր դեպքում կարող է գույքը բռնագանձվել, ասում է ՝ եթե «գույքը գերազանցում է 50 միլիոն դրամը հայցը ներկայացնելու պահի դրությամբ»:

Մինչդեռ ՍԴ որոշման մեջ ասվում է՝

«Դիմողը նաև գտնում է, որ Օրենքը չի պատասխանում այն հարցին, թե կոնկրետ որ գույքն է ենթակա բռնագանձման և ինչ չափով։ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ ապօրինի ծագում ունեցող գույք է՝ գույքը, այդ թվում՝ մեկ միավոր գույք, մի քանի միավոր գույք կամ մեկ միավոր գույքի բաժին, որի ձեռքբերումն Օրենքով նախատեսված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, ինչպես նաև այդպիսի գույքի օգտագործումից ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները)։

Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքով ապօրինի ծագում ունեցող գույքը սահմանվում է որպես ձեռքբերումն օրինական եկամուտներով չհիմնավորվող մեկ միավոր գույքի բաժին կամ մեկ միավոր գույք կամ մի քանի միավոր գույք, ինչպես նաև նշյալի օգտագործումից ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները): Իր հերթին բռնագանձման է ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքը, որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով Օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա գույքի կազմը կարող է և պետք է որոշակիացվի Օրենքի դրույթների մեկնաբանման և կիրառման միջոցով»:

Այսինքն՝ որոշակի չէ՝ մե՞կ, թե՞ մի քանի գույքի համամասնությամբ 50 միլիոն դրամը գերազանցելու մասին է խոսքը: Հետևաբար՝ կա՛մ Վահե Գրիգորյանն իր հարցազրույցի միջոցով փորձեց հստակեցնել ՍԴ որոշումը, և այլևս ցանկացած գույք, որը նվազ է 50 միլիոն դրամից, չի կարող բռնագանձման ենթակա լինել, քանի որ հստակ է, որ վերջինս օգտագործում է «գույք» եզրույթը, կամ պարզ չէր՝ ինչ է ասում Վահե Գրիգորյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված