Ո՞ր մթերքն է պարունակում ամենաշատ վիտամին C․ կենսաքիմիկոսը նշել է առաջատարին
Հասարակություն
Մասուրը վիտամին C-ի պարունակությամբ առաջատար մթերքներից է և զգալիորեն գերազանցում է ցիտրուսայիններին։ Այս մասին հայտնել է կենսաքիմիկոս Աննա Դիվինսկայան։
Մասնագետի խոսքով՝ 100 գրամ թարմ մասուրը պարունակում է մոտ 650 մգ վիտամին C, իսկ չորացրածի դեպքում դրա պարունակությունը կարող է հասնել 1500 մգ-ի և ավելի։ Վիտամին C-ով հարուստ են նաև կարմիր բուլղարական պղպեղը, սև հաղարջը և չիչխանը՝ մոտ 200–250 մգ՝ 100 գրամում։
Համեմատության համար՝ 100 գրամ կիտրոնում վիտամին C-ի պարունակությունը մոտ 40–53 մգ է։ Դիվինսկայան առանձնացրել է նաև թթու կաղամբը՝ նշելով, որ այն ևս վիտամին C-ի արժեքավոր աղբյուր է, հատկապես ձմռանը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է