«Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ
Բլոգոսֆերա
Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը խցանումների հետ կապված որևէ խնդիր չի լուծի։ Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով՝ նման մոտեցումը միայն կավելացնի մարդկանց անհարմարությունները՝ ինչպես մարզերից Երևան եկողների, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչների համար։
«Որովհետև այդ մարդիկ ավելացնելու են երևանյան տրանսպորտի ծանրաբեռնվածությունը, քանի որ իջնելով մարզայինից, պետք է օգտվեն քաղաքային տրանսպորտից»,- գրել է Բադալյանը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մարզային տրանսպորտը չպետք է Երևանի ներսում ուղևորափոխադրում իրականացնի։ Նրա խոսքով՝ մարզային ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն սահմանված կարգով՝ ավտոկայաններից։
Ավինյանը նշել էր, որ մասնավոր կամ մարզային միկրոավտոբուսներն իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ ուղևորներ տեղափոխել։
Քաղաքապետը նաև հայտարարել էր, որ պիկ ժամերին Երևանում գտնվող մարդկանց թիվը գերազանցում է 2 միլիոնը՝ ընդգծելով, որ մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը պայմանավորված է ոչ միայն Երևանի բնակիչների տեղաշարժով։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է