Ռուսաստանը և Չինաստանը համատեղ լուսնային բազա կկառուցեն
Աշխարհ
Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև 11 այլ երկրներ, ծրագրում են համատեղ նախագիծ՝ լուսնային կայան ստեղծելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Բականովը։
«Մեր համատեղ նախաձեռնությունը Չինաստանի հետ Միջազգային գիտական լուսնային կայան ստեղծելու համար ակտիվորեն զարգանում է։ Դրան արդեն միացել են 13 երկրներ (Բելառուս, Պակիստան, Ադրբեջան, Վենեսուելա, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Թաիլանդ, Սերբիա, Նիկարագուա, Սենեգալ, Ջիբութի, Եթովպիա, Բոլիվիա), այդ թվում՝ BRICS-ի (Եգիպտոս, Եթովպիա, Հարավային Աֆրիկա) գործընկերները», - ասել է Բականովը։
Նա հավելել է, որ նախագծին մասնակցող երկրները պլանավորում են BRICS-ի շրջանակներում կազմակերպել համատեղ տիեզերական կրթական ծրագրեր։ Այս գաղափարը պաշտպանել են BRICS երկրների տիեզերական գործակալությունների ղեկավարների հանդիպման մասնակիցները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ