Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ադրբեջանցի մասնակիցը կտրել է իր կոկորդը
ԱյլԱրցախի դեմ 44-օրյա ագրեսիայի մասնակից, 33-ամյա Ռուսլան Ալեքսանդրովիչ Արդատիևն իր բնակարանում ինքնասպան է եղել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արդատիևը կտրել է իր կոկորդը։
Վետերանի մասին հայտնի է, որ Ադրբեջանի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով նա պարգևատրվել է «Քարվաճառի ազատագրման համար» մեդալով։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ այս փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։